copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:08 14-10-2021

Հրդեհ՝ Ռուսթավիի բանտում, որի հարևանությամբ պահվում է Սաակաշվիլին

Ռուսթավի քաղաքում այսօր հրդեհ է բռնկվել №17 բանտի տարածքում՝ №12 քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ, որտեղ պահվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ հրդեհը սկսվել է Թբիլիսիի ժամանակով 14:20-ին և տեղի է ունեցել բանտարկյալների մասնաշենքից հեռու:

«Հրդեհը սկսվել է խոհանոցում: Հատկանշական է, որ խոհանոցը գտնվում է դատապարտյալների մասնաշենքից հեռու»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, հրդեհը մարելու համար ժամանել են հրշեջ փրկարարների 6 բրիգադ և 11 հրշեջ մեքենա: Դեպքի վայրում են նաև մի քանի տասնյակ ոստիկաններ:

Ամենից շատ դիտված