copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:08 14-10-2021

Սոչիում ՃՏՊ-ի հետևանքով զոհված կինը վթարից առաջ հանդիպել է Սոբչակին

35-ամյա Եկատերինա Տարասովան, որը զոհվել է Քսենիա Սոբչակի մասնակցությամբ ՃՏՊ-ի արդյունքում, վթարից առաջ ծանոթ է եղել հեռուստահաղորդավարուհու հետ: Այս մասին հայտնի է դարձել Vkontakte-ում աղջկա հրապարակած գրառումից, որում նա բաժանորդների հետ կիսվել է 2012թ.-ի իրենց հանդիպման տպավորություններով՝ չճշտելով, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

«Այսօր ներկա էի Քսենիա Սոբչակի հետ հանդիպմանը: Դե, նա այնպես, ոչինչ»,- հաղորդել է Տարասովան:

Հայտնի է, որ զոհվածն աշխատել է որպես անհատական մարզիչ և մեդիտացիայի քոուչ: Վթարի օրը նա գործուղման էր Սոչիում:

Քսենիա Սոբչակի մասնակցությամբ ՃՏՊ-ն տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Սոչի-Կրասնայա Պոլյանա ավտոճանապարհին: Մեքենան, որի մեջ գտնվել է լրագրողը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախել երեք ուղևոր տեղափոխող այլ ավտոմեքենայի: Բախման հետևանքով Եկատերինա Տարասովան զոհվել է, ևս երկու մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ինքը՝ Սոբչակը, իր ասելով, ուղեղի ցնցում և մի քանի սալջարդ է ստացել: Ընդ որում, ՃՏՊ-ից անմիջապես հետո, նա հեռացել է դեպքի վայրից և մեկնել օդանավակայան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ