copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:07 13-10-2021

Արցախում շարունակվում է իրականացվել COVID-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում:

Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ- համաճարակաբան Զոյա Մաղաքելյանը ներկայացրել է Արցախում այս օրերին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ իրականացվող պատվաստման գործընթացն ու կատարվող կանխարգելիչ աշխատանքները:

Հարկ է նշել, որ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են թե առողջապահության ներկայացուցիչների և թե բժիշկների կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերը ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։

Արցախում պատվաստումներն իրականացվում են 2 փուլով։ Զ. Մաղաքելյանը ներկայացրել է, որ մինչ այսօր Արցախում պատվաստվել են 809 ( առաջին փուլ) և 749 (երկրորդ փուլ) քաղաքացի։ Վերջին 2 օրվա ընթացքում պատվաստվել է 16 քաղաքացի։

Պատվաստման համար պետք է դիմեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ՝ այդ թվում հղիները։ Արցախում պատվաստումն իրականացվում է անվճար։

Համաճարակաբանի խոսքով՝ պատվաստումը միջոց է պաշտպանելու մեր առողջությունը, և կոչ է անում բոլոր քաղաքացիներին ժամանակին պատվաստվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի