Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 13-10-2021

COVID-19-ի ինչ ախտանշանների դեպքում է պետք անհապաղ դիմել բժշկի. բժիշկներ

Մարդիկ պետք է անհապաղ դիմեն բժշկի բարձր ջերմության և շնչառության դժվարության դեպքում: Այս մասին Gazeta.Ru-ին հաղորդել է մանկաբույժ-իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը:

«Դողէրոցքը, ոչ բարձր ջերմությունը արդեն առիթ են դիմելու տեղամասային բժշկին կամ COVID-19-ի թեժ գծին՝ խորհրդատվության համար: Անհրաժեշտ է շտապօգնություն կանչել և գնալ հիվանդանոց շնչառության դժվարության և անվերահսկելի ջերմաստիճանի, ինչպես նաև ուժեղ թունավորման և թուլության դեպքում»,- ասել է մասնագետը:

Վիրուսոլոգ, Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի գենային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը հավելել է, որ հազի և կոկորդում ցավի դեպքում ևս պետք է զգաստ լինել:

«Հազը, հարբուխը, կոկորդում ցավը առիթ են ստուգելու SARS-CoV-2-ը: Եթե ​​մարմնում ցավ կա, դա նշանակում է, որ արդեն կա կորոնավիրուսի ընթացքի սրացում»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից