copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:27 12-10-2021

Ապօրինաբար վաճառել են նախկին զորամասի տարածքը. Ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տեղեկություններ են ստացվել, որ ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 180 միլիոն դրամ շուկայական արժեքով, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում տեղակայված, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված «հատուկ նշանակության» 6 հեկտարից ավելի մակերեսով նախկին զորամասի տարածքը 2008 թ. մարտին 58 միլիոն դրամով ուղիղ վաճառքով օտարել են մի քաղաքացու, ինչից հետո անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք վերը նշված հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 2008 թ. ապրիլին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականը և, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը, առանց համապատասխան հիմնավորումների հողամասի «հատուկ նշանակության» նպատակային նշանակությունը փոխել են «բնակավայրերի», ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 122 միլիոն դրամի վնաս։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ