copy image url
Խոսք 4 տարի առաջ - 14:24 12-10-2021

Շուն և կատու պահող քաղաքացիները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Երևանում ընտանի կենդանիների պահման կանոններում կատարած փոփոխությունների համաձայն, շուն և կատու պահող քաղաքացիները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին: Հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը նշեց, որ շուն կամ կատու պահող քաղաքացին պետք է իր կենդանու համար ձեռք բերի անասնաբուժական անձնագիրը, ինչպես նաև նույնականացման համարը, որը կատարվում է միկրոչիպի տեղադրմամբ կամ դաջվածքի միջոցով: Այնուհետև քաղաքացին այդ տվյալները պետք է ներկայացնի իր վարչական շրջանի համապատասխան բաժին՝ ապահովելով կենդանու հաշվառումը էլեկտրոնային շտեմարանում:

«Այն քաղաքացին, որը չի կատարի այդ պահանջը, կտուգանվի 5 հազար դրամի չափով: Ասեմ, որ, իհարկե, փոփոխված կանոններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 1-ից, սակայն քաղաքացիներին կտրվի խելամիտ ժամկետ, որպեսզի հնարավորություն ունենան բոլոր գործընթացներն անցնել»,- ասաց Գևորգ Նազարյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ, նույնականացումը կօգնի արագ գտնել փողոցում հայտնված կենդանու տիրոջը: Պատվաստման պահանջը կնպաստի հիվանդությունների տարածման ռիսկի նվազեցմանը: Վերջնական նպատակն, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է:

Ընդհանուր այս գործընթացում Գևորգ Նազարյանը կարևոր բաղադրիչ է համարում նաև թափառող շների խնդրի լուծումը՝ նշելով, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու:

«Մենք ունենք մի իրողություն, երբ տարիներ շարունակ աշխատել ենք կենդանիների թվաքանակի նվազեցման ուղղությամբ, սակայն արդյունքներն էական չեն եղել: Կենդանիների թվաքանակը կամ ամեն տարի նույնն է մնացել, կամ ավելացել է: Այս առումով ասեմ, որ, միջազգային փորձը հաշվի առնելով, որդեգրել ենք ստերջացման ու կատաղության դեմ պատվաստման մոտեցումը: Դեռ ժամանակ է պետք արդյունքները տեսնելու համար, կենդանիների թվաքանակը միանգամից չի պակասում: Կարծում եմ, առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում նկատելի արդյունքներ կունենանք այս ոլորտում»,- ասաց Գևորգ Նազարյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը