copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 12-10-2021

Պարտադիր թեստավորման պահանջը կարող է դառնալ ամսական 3 անգամ՝ 10 օրը մեկ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝ ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են խուսափել պատվաստումից, ապա հիմա ստիպված կլինեն ամեն 10 օրը մեկ թեստ հանձնել։

Պարտադիր թեստավորում չանող աշխատակիցների ու նրանց գործատուների համար նախատեսված են խոշոր տուգանքներ, մի քանի անգամ կրկնվելու դեպքում նաեւ քրեական հետապնդում կարող է իրականացվել:

Մեր ճշտող հարցին՝ ինչպես են վերահսկելու նման մասշտաբների տեղեկությունները, մեզ փոխանցեցին, որ օգնելու են նաեւ ուժային կառույցները, որոնք գործի կդնեն նաեւ իրենց տեխնիկական միջոցները: Մեզ հավաստիացրին, որ իրավական որեւէ խնդիր լինել չի կարող, քանզի վարակված լինելու եւ վարակ տարածելու հանրային վտանգավորությունը պարտավորեցնում է պետությանը կտրուկ քայլերի գնալ:

Դիվանագիտական խողովակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք արեւմտյան երկրներ հասկացնել են տալիս, որ իրենց կառավարությունները պատրաստվում են սեւ ցուցակներ գցել այն երկրներին, որոնց իշխանությունները չեն կարողանում ապահովել պատվաստումների որոշակի տոկոս, իսկ սեւ ցուցակ կոչվածը կարող է լինել մուտքերի արգելք, ֆինանսական ու տնտեսական այլ բնույթի սահմանափակումներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ