copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:57 11-10-2021

ՄաքՔարթնին Լենոնին է անվանել The Beatles-ի փլուզման մեղավորը

Բրիտանական The Beatles լեգենդար քառյակի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին Ջոն Լենոնին անվանել է խմբի փլուզման մեղավորը, գրում է The Guardian- ը՝ վկայակոչելով երաժշտի՝ BBC Radio 4 –ին տված՝ դեռևս չհրապարակված հարցազրույցը:

«Ես չեմ այն մարդը , որը դարձավ խմբի պառակտման պատճառը: Մի օր Ջոնը [Լենոնը] մտավ սենյակ և ասաց, որ լքում է The Beatles- ը», - պատմել է ՄաքՔարթնին:

Նրա խոսքով՝ խմբի անդամները նրա հեռանալու մասին հայտարարությունից հետո դեռ մի քանի ամիս ստիպված էին ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, բայց նրանք բոլորը տեղյակ էին և հասկանում էին, որ սա վերջն է: ՄաքՔարթնին հավելել է, որ խումբը կարող էր շարունակել համերգները:

«Ամբողջ խնդիրն այն էր, որ Ջոնը զբաղված էր Յոկոյի հետ իր նոր կյանքով (Յոկո Օնոն ճապոնացի նկարչուհի է, Լենոնի այրին - խմբ.): Ջոնը միշտ ցանկանում էր թոթափել իր ուսերից հասարակության կապանքները: Նրան մեծացրել է իր մորաքույր Միմին՝ բավականին խիստ կին, այդ պատճառով նա միշտ ձգտում էր ազատության», - ասել է ՄաքՔարթնին:

Նա նաև նշել է, որ նախատեսում էր վերակենդանացնել խումբը, քանի որ այն ժամանակ նա չէր պատկերացնում իր կյանքն առանց The Beatles- ի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը