Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:13 10-10-2021

Իտալիա այցի շրջանակում Արմեն Սարգսյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին՝ նշելով, որ «Ավրորա»-ն մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։

«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորա»-ի հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է,- ասել է նախագահը։ -Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորա»-ն»»։

Նախագահ Սարգսյանը խոսել է Վարդան Գրեգորյանի մասին, նշել, որ նա թեև 2021թ․ հեռացավ կյանքից, սակայն նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել:

Ըստ աղբյուրի՝ խոսելով մրցանակաբաշխությունը Սուրբ Ղազարում անցկացնելու մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս վայրը մեր ժողովրդի համար կարևոր և խորհրդանշական է։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ, -ասել է Հայաստանի նախագահը։ -Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը։ Ու դրա արդյունքում այստեղ՝ միաբանությունում մենք ունենք հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը և արվեստի բացառիկ նմուշեր»։

Գրքի ու գիտելիքի արժևորումը նախագահ Սարգսյանը համարել է մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Նա նշել է նաև, որ ի հիշատակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի նրա անունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ