copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:45 09-10-2021

Ռուսաստանում ձայնի միջոցով սուտը տարբերակելու յուրահատուկ համակարգ են ստեղծել

Ռուսաստանում ինժեներները յուրահատուկ ստի դետեկտոր են ստեղծել: Այն կարողանում է սուտը բացահայտել առցանց՝ ձայնի միջոցով, գրում է «Իզվեստիա» պարբերականը: Արհեստական ​​բանականությունը վերլուծում է մարդու ձայնի ակուստիկ պարամետրերը, համեմատում պատասխանները և տեղեկացնում, թե արդյոք կարելի է վստահել նրա խոսքին:

Գյուտարարները ծրագիրն անվանել են RiskControl: Դրա աշխատանքը բաժանված է երկու փուլի: Նախ, այն մասնակցին ստուգիչ հարցեր է տալիս: Այս կերպ համակարգիչը ձեռք է բերում հուզականորեն չեզոք ձայնային արձագանքի նմուշ: Հաջորդող բոլոր պատասխանները համեմատվում են դրա հետ: Ձայնի հաճախությունների սպեկտրի փոխության դեպքում պատասխանը մեկնաբանվում է որպես սուտ:

Համակարգի աշխատանքի համար պահանջվում է սովորական համակարգիչ և դրան միացված հատուկ խոսափող՝ պատասխանները գրանցելու համար: Հարցերը տրվում են էլեկտրոնային ձայնի միջոցով, որը միտումնավոր զրկված է խոսքի հուզական երանգավորումից: Պատասխանները վերլուծվում է ըստ արձագանքի ուշացման, տևողության և հնչեղության, դրա սպեկտրալ կազմի և իմաստային նշանակությանը դրա հաճախականության սպեկտրի համապատասխանության:

Մշակողները կարծում են, որ ծրագիրը կարող է օգտագործվել պատասխանատու պաշտոնների թեկնածուների թեստավորման ժամանակ: Բացի այդ, հոգեբանները, բժիշկները և քրեագետները ևս չեն հրաժարվի դրանից: RiskControl-ն արդեն փորձարկվել է Դաշնային քրեակատարողական ծառայության հիմնարկներում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին