Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:58 08-10-2021

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարալանջի փողոցում

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի 144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմուկային շերտեր: