Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 08-10-2021

Սաակաշվիլիի բժիշկը քաղաքական գործչի վիճակը շատ վտանգավոր է համարել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտարարել է, որ քաղաքական գործիչը վտանգավոր վիճակում է երկարատեւ հացադուլի պատճառով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է լրագրողներին։

«Ընդհանուր առմամբ, ես գնահատում եմ նրա վիճակը շատ վտանգավոր: Իմ ծրագիրն է՝ անմիջապես նրանից արյուն վերցնել, ինչպես նաև էլեկտրասրտագրություն անել՝ համեմատելու այն իր նախորդ հետազոտությունների հետ», - ասել է նա:

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել էր քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացման մասին:

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին բանտում նիհարել է ավելի քան 12 կիլոգրամ: Միևնույն ժամանակ, նախկին նախագահը ստացել է խոստացված հեռուստացույցը և հաջորդ շաբաթվա սկզբին պետք է հանդիպի մոր և երեխաների հետ:

Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա հեռակա մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով: Մասնավորապես, քաղաքական գործիչը մեղադրվում է պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունները գերազանցելու մեջ, ինչպես նաև ներգրավված է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործերում: Դատախազությունից հայտնել են, որ նախկին նախագահի պատիժները բողոքարկման ենթակա չեն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել