copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:14 08-10-2021

Զալկալիանին չի բացառում, որ Վրաստանը «ինչ-որ ձևով» կմիանա «3+3» ձևաչափին

Վրաստանը չի բացառում իր մասնակցությունը նոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին, սակայն դա տեղի չի ունենա երկրի պետական ​​շահերի հաշվին: Այս մասին Հանրային հեռարձակողի եթերում ասել է փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանը կմիանա «3+3» ձեւաչափին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան):

«Իհարկե, երբ մենք չենք տեսնում գործընթացներ դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձևաչափի և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հասարակությանը տրամադրել այսպիսի դիրքորոշում․ այս խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք դեռ ինչ-որ ձևով ներկայացված կլինենք, իհարկե ոչ պետական ​​շահերի և զավթիչին զիջումների հաշվին»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Նա հավելել է, որ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը այս հարցում «կարմիր գիծ» են:

«Անհրաժեշտ է, որ մենք հետևենք տարածաշրջանում զարգացող գործընթացներին և անպայման մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ ենթակառուցվածքային նախագծերին, որոնք կարող են շրջանցել Վրաստանը, որոնց պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը: Հետեւաբար, կարեւոր է այստեղ ունենալ հստակ դիրքորոշում, որպեսզի մեր երկրի շահերը չտուժեն», - հավելել է Զալկալիանին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին