copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:37 08-10-2021

Թուրքիան մեղադրվում է մանկահասակ երեխաներին Լիբիայի պատերազմում օգտագործելու մեջ

Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։

Այս մասին նշվել է «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում քննված են 2016-ից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խատումները, գրում է ermenihaber-ը։

Ըստ զեկույցի՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել են նաև անչափահաս (մանկահասակ) զինվորներ, որոնց Լիբիա տեղափոխելու և պատերազմին մասնակից դարձնելու գործում դերակատարում է ունեցել Թուրքիան։

«Ըստ 2019թ․ վերջից ձեռք բերված փաստերի՝ Թուրքիան միջնորդ է եղել, որ արտաքուստ ակնհայտորեն 15-18 տարեկան սիրիացի երեխաները հավաքագրվեն և Ազգային համաձայնության կառավարության համար գումարի դիմաց պատերազմեն Լիբիայի ազգային բանակի դեմ»,-շեշտվել է զեկույցում։

BBC թուրքերեն ծառայությունը հայտնում է, որ զեկույցը մեկնաբանելիս Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքել են մեղադրական պնդումները՝ դրանք բնորոշելով անհիմն։

Նշենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպը ևս Թուրքիային ներառել էր անչափահաս զինվորների օգտագործման մեջ ներգրավված երկրների ցանկում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին