copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:58 06-10-2021

Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին․ Օմեր Չելիք

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակը կուսակցության կենտրոնական վարչության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Անդրադարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընդունված այն որոշմանը, որով պահանջվում է պարզել, թե արդյոք թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թևը՝ «Գաղափարապաշտների օջախները» (Ülkü Ocakları՝ կապակցված է «Գորշ գայլերի» հետ) ահաբեկչական կառույց է:

Չելիքը, հիշեցնելով, որ նման գործընթաց եղել է նաև Ֆրանսիայում, շեշտել է, որ տարբեր երկրներում «Գաղափարապաշտների օջախների» անվան տակ արվում են այնպիսի հայտարարություններ և օրենսդրական/իրավական քայլեր, որոնք թիրախավորում են Թուրքիայի քաղաքացիներին:

Չելիքի խոսքով՝ Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին, իսկ վերջին շրջանում էլ նաև FETÖ-ին (գյուլենականներին):

Ըստ ԱԶԿ-ի խոսնակի՝ չափազանց խնդրահարույց է, որ այս հարցը նման կերպ է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

«Նման մոտեցումները վնաս են հասցնում ԱՄՆ-ի ժողովրդավարությանը: Իսկ ամենակարևորն այն է, որ «ահաբեկչություն» եզրի արժեզրկումը, ցավոք, խարխլում է այդ հարցում եղած սկզբունքայնությունը: Մեր քաղաքացիների նման կերպ թիրախավորումը ոչ մի կերպ չենք ընդունում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուրջեի նախագծում (NDAA) ներառվել է մի հոդված, որն ԱՄՆ-ի պետդեպից պահանջում է հետաքննել, թե արդյո՞ք «Գաղափարապաշտների օջախները» համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին։

Որոշումն ուժի մեջ կմտնի, եթե բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը