copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:06 06-10-2021

Մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, կայացավ պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի, զինվորական նվագախմբի, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորների մասնակցությամբ։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արմեն Սարգսյանին դիմավորեց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան։ Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը հնչելուց հետո Քուիրինալե պալատի վրա բարձրացվեց ՀՀ պետական դրոշը։

Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը և այլք։

Հանդիպման առանցքում երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են:

Նախագահները հանդիպումից հետ հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:

Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից