copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:59 05-10-2021

Հայաստանի մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը

Ինչպես և կանխատեսվել էր, այսօր՝ օրվա երկրորդ կեսից սկսած, հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։

Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ