Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:58 05-10-2021

Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, որն արժեզրկում է անգամ ԱԺ-ն. Գեղամ Նազարյան

«Մենք ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ քայլ պետք է անի վարչախումբը, կառավարող խմբակցությունը, մենք որոշում ենք կայացրել, որ Արթուր Ղազինյանն է մեր թեկնածուն, չեմ բացառում, որ 6-րդ, 7-րդ անգամ էլ մեր թեկնածուն նա կլինի: Սա քմահաճություն չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 6-րդ անգամ Արթուր Ղազինյանի թեկնածության առաջադրմանը և չընտրվելուն:

«Իրականում սա մեկ մարդու քմահաճույք է, ոչ թե Քոչարյան Անդրանիկի կամ հանձնաժողովի որևէ անդամի, այլ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն է: Ես այստեղ նրա ձեռագիրն եմ տեսնում: Նրա նպատակն այս հանձնաժողովի աշխատանքների տապալումն է, որովհետև այս հանձնաժողովում բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, բազմաթիվ հարցերի պատասխաններ ենք փորձելու ստանալ, և Փաշինյանին այս իրավիճակում ձեռնտու չէ, որ այս հանձնաժողովը զբաղվի գործով… Թեկուզ փակ ռեժիմով հիմա մենք պետք է քննարկեինք, օրինակ, թե այդ ինչ են արել Դավիթ Տոնոյանը և մյուսները, որ ձերբակալվել են, պետք է հրավիրեինք մասնագետներ՝ հասկանալու համար, թե դիրքերում ինչ իրավիճակ է, թե ում և ինչ հրամանով դեկտեմբերին մեր զորքերը հետ քաշվեցին և Իրանի հետ սահմանին մեր կարևորագույն սահմանը հանձնվեց Ադրբեջանին…»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ում առաջարկ էր հնչել ԱԱԾ պետին հրավիրելու և սահմանային իրավիճակի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու համար՝ Գեղամ Նազարյանը նշեց. «ԱԱԾ պետը չի խուսափում, նրան արգելված է մեզ հետ հանդիպել, և սա մի մարդու ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, որն արժեզրկում է անգամ ԱԺ-ն, բոլորին ուզում է ցույց տալ, որ կա միայն մեկ պաշտոնյա, որը զբաղվում է բոլոր հարցերով, և դա ինքն է»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ