copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:42 05-10-2021

Համացանց է արտահոսել Facebook-ի 1.5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ

Facebook-ի ավելի քան 1.5 միլիարդ օգտատիրոջ տվյալները վաճառվում են հայտնի հաքերային ֆորումում, հաղորդում է PrivacyAffairs կայքը:

Հրապարակայնորեն հասանելի են դարձել օգտատերերի անունները, էլփոստի հասցեները, հեռախոսահամարները, գտնվելու վայրը, սեռը և օգտատիրոջ նույնացուցիչը:

Նշվում է, որ սա սոցցանցի պատմության մեջ օգտատերերի տվյալների ամենամեծ արտահոսքն է: Բոլոր տվյալները հաքերները ստացել են «սքրեյփինգի» միջոցով, այսինքն՝ վեբ-տվյալները հանվել են ինտերնետ-ռեսուրսներից:

Հետագայում բոլոր տեղեկությունները կարող են օգտագործվել չարամիտների կողմից:

Ավելի վաղ, երկուշաբթի հայտնի դարձավ, որ Facebook-ի ծառայություններում, ներառյալ Instagram-ը, WhatsApp-ը և Facebook Messenger-ը, զանգվածային խափանումներ են տեղի ունեցել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից