copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:11 03-10-2021

Ալժիրն իր օդային տարածքը փակել է Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռների համար. Al Jazeera

Ալժիրը փակել է իր օդային տարածքը Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռների համար՝ նախկին գաղութի վերաբերյալ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարություններից հետո, հաղորդում է Al Jazeera-ն:

Սեպտեմբերի 30-ին Մակրոնը, Ալժիրի անկախության համար պայքարած մարտիկների ժառանգների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ալժիրի պաշտոնական պատմությունն ամբողջությամբ վերաշարադրվել է: Նրա խոսքով, «Ալժիրի պատմությունը հիմնված է ոչ թե իրական փաստերի, այլ Ֆրանսիայի նկատմամբ ատելության դիսկուրսի վրա»:

Ի պատասխան Ալժիրի ղեկավար Աբդելմաջիդ Թեբբունն ասել է, որ Մակրոնի «անպատասխանատու» հայտարարություններից հետո խորհրդակցությունների համար հետ է կանչել Ֆրանսիայում երկրի դեսպանին: Թեբունն ընդգծել է, որ իր երկիրը «կտրականապես չի ընդունում իր ներքին գործերին որևէ միջամտություն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից