copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:16 02-10-2021

Բժիշկները տղամարդու ստամոքսից հանել են մեկ կիլոգրամ մեխ

Լիտվայում՝ Կլայպեդայի համալսարանական հիվանդանոցում, բժիշկները տղամարդու ստամոքսից հանել են ավելի քան մեկ կիլոգրամ մեխ, պտուտակներ և այլ օտար մարմիններ: Այդ մասին հայտնում է BBC- ն:

Բժիշկների խոսքով՝ ալկոհոլը թողնելուց հետո մեկ ամսվա ընթացքում տղամարդը կուլ է տվել մետաղական իրեր: Վիրահատության ընթացքում հայտնաբերված որոշ իրերի երկարությունը հասնում էր 10 սմ-ի:

Վիրաբույժ Սարունաս Դաիլիդենասը սա անվանել է «եզակի դեպք»: Վիրահատությունը տևել է 3 ժամ:

Հիվանդանոցում արված լուսանկարում մետաղյա իրերով լի վիրաբուժական սկուտեղ է:

Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: