copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:36 02-10-2021

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սահակաշվիլին երկիր է ժամանել հեղաշրջում իրականացնելու համար

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վերադարձել է երկիր՝ պետական ​​հեղաշրջում կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նա Վրաստան է ժամանել հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Ըստ այդմ, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ նրա նոր հանցագործությունը կանխելու համար»,- հայտարարել է նա:

Կոբախիձեն նաև ընդգծել է, որ պետության նախկին ղեկավարի կալանավորման և հետագա ազատազրկման հետ կապված բոլոր ընթացակարգերը կհամապատասխանեն գործող իրավական նորմերին:

Վրաստանում նախկին նախագահը մի քանի քրեական գործերով մեղավոր է ճանաչվել հեռակա կարգով, իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերադառնալու դեպքում Սահակաշվիլիին կհայտնվի բանտում:

Մասնավորապես, քաղաքական գործիչը մեղադրվում է պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունները գերազանցելու մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին