Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 11:33 02-10-2021

Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում. Արմեն Գևորգյան

Վերջին շրջանում մեր երկրի շուրջ իրադարձությունները ձեռք են բերում մեծ անորոշություն և այդպիսով դառնում տագնապալի: Շատերը կասեն՝ ի՞նչ կարող է ավելի վատ լինել 44 -օրյա պատերազմից հետո, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Իհարկե պարտված պատերազմը, իր ձևաչափով, ուներ սահմանափակ, բայց որոշիչ բնույթ: Այն սկիզբ դրեց տարածաշրջանում աշխարհքաղաքական վերադասավորման ավելի մեծ, խորքային գործընթացին: Այս գործընթացում քառյակի` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի (կարդացեք Միացյալ Նահանգներն ու ԵՄ -ն) հավակնությունները պետք է բավարարվեն»,-նշել է Գևորգյանը:

Պատգամավորն ընդգծել է՝ պետք է հստակ հասկանալ, որ ընդամենը երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հաշվին կկազմվի Հարավային Կովկասի աշխարհքաղաքական քարտեզի նոր կոնֆիգուրացիա, որը կբավարարի բոլորին:

«Այդ որոշումները ծնվում են ծանր և ցավոտ, բայց դրանք սովորաբար կազմվում են ավելի երկար պատմական հեռանկարի համար՝ 50, 100 կամ ավելի տարի, իսկ լոկալ պատերազմներն ու հակամարտությունները որոշում են դասավորությունը ավելի կարճ ժամանակահատվածի համար:

Այս դժվարին գործընթացում է, որ կարևոր է ցույց տալ պրագմատիզմ, խոհեմություն, ընկերներին չկորցնելու և նոր դաշնակիցներ գտնելու ունակություն՝ սեփական ազգային շահերն առաջ մղելու համար: Բայց գլխավորն այն է, որ սեփական ժողովրդին դարձնես քո հիմնական դաշնակիցը կամ ուղեկիցը, կարողանաս հասնել հանրային կոնսենսուսի: Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում»,-գրել է Գևորգյանը:

Նախկին փոխվարչապետի դիտարկմամբ՝ պրոցեսները մեր շուրջը գնում են սրընթաց՝ մենք չունենք վերակազմավորվելու, վերականգնվելու և դադարի ժամանակ։ Մեզ դա չեն տալու։

«Բայց մյուս կողմից այնպես չէ, որ խոշոր խաղացողները շահագրգռված եմ մեր պարտությամբ և կամ գործելու են մեր շահերի դեմ։ Այս պայմաններում, ո՞րն է մեր անելիքը, մեր՝ հընթացս ուժեղացման ռեսուրսը։

- Հաղթահարել պարտվածի հոգեբանությունը։ Ակտիվ աշխատել դաշնակիցների, հարևանների և խոշոր խաղացողների հետ՝ պարտվածի հոգեվիճակը հաղթահարած։
- Պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնենսուսի։ Պատրաստ լինել՝ վերանայելու ներքին օրակարգը, պատրաստ լինել վերանայել շատ մոտեցումներ երկրի ներսում։
- Կտրուկ ուժեղացնել հայկական աշխարհի գործոնը։ Դա լուրջ, ծանրակշիռ գործոն է, եթե աշխատում ես գրագետ ու բոլոր ռեսուրսներն ու կապերը օգտագործելով»,-նշել է Արմեն Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել