Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:54 01-10-2021

Իրանը զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արևմուտքում

Իրանի իշխանությունները ուրբաթ օրը զորավարժություններ են սկսել սահմանին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Զորավարժությունները սկսվել են երկրի հյուսիս-արևմուտքում՝ զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ և ցամաքային զորքերի օդուժի ուղղաթիռների աջակցությամբ:

«Այս զորավարժություններն անցկացվում են երկրի սահմանամերձ շրջաններում զենքի, ռազմական տեխնիկայի փորձարկման և զինված ուժերի մարտունակության գնահատման ծրագրի շրջանակներում», - ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին:

Զորավարժությունների ընթացքում Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող ստորաբաժանումները հավաքել և տեղեկատվություն են ուղարկել հրամանատարական կետ, իսկ 25 -րդ արագ արձագանքման բրիգադը վարժությունն անցկացրել է:
Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել էր, որ ուրբաթ ցամաքային զորքերը զորավարժություններ կանցկացնեն Իրանի հյուսիս-արևմուտքում՝ «Խեյբարի նվաճողներ» անվան տակ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու»-ին տված հարցազրույցում, իր վրդովմունքն է հայտնել սահմանին իրանական զորավարժությունների մասին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին իրականացվել, երբ սահմանի այն կողմում գտնվող տարածքները վերահսկվում էին հայկական կողմից:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել