copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:54 01-10-2021

ԵՄ-ն քննադատում է Լեհաստանին՝ բելառուս միգրանտների հետ կապված իրավիճակի համար․ Guardian

Բելառուս միգրանտների նկատմամբ Լեհաստանի վերաբերմունքի մասին մտահոգություններն սկսել են աճել այն բանից հետո, երբ Վարշավան անտեսել է իրավիճակի ներքին և միջազգային քննադատությունը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ըստ թերթի՝ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը խնդրել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկուն`ԵՄ-ից Frontex-ի դիտորդներին ընդունել սահմանամերձ գոտի, սակայն դրա համար թույլտվություն չի ստացել:

Amnesty International-ը հայտարարել է, որ Լեհաստանի ազգային պահպանողական կառավարությունը անօրինական կերպով վերադարձնում է միգրանտներին, ինչպես նաև նրանց չի տրամադրում բժշկական օգնություն, սնունդ և բնակարան:

«Այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ապաստան խնդրել, առանց նրանց պաշտպանության կարիքների անհատական ​​գնահատման, հակասում է եվրոպական և միջազգային իրավունքներին»,- հայտարարել է Amnesty International-ի ԵՄ տնօրեն Եվա Գեդին:

Սեպտեմբերի սկզբին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրամանագիր է ստորագրելԲելառուսին սահմանակից տարածքներում արտակարգ դրություն մտցնելու մասին: Անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակի կապակցությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Բելառուսի` Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ սահմաններին միգրացիոն ճգնաժամը կտրուկ սրվել է այս ամառ, ինչից հետո լեհ զինվորները ստիպված են եղել փշալարեր տեղադրել՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ