copy image url
Խոսք 4 տարի առաջ - 18:42 01-10-2021

Դու և հայրդ պարտվել եք ՀՀ-ի նախորդ 3 նախագահներին ռազմի և դիվանագիտության դաշտում. չլիներ 2018-ի իշխանափոխությունը, դու ականջիդ հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը. Սարգսյանը՝ Ալիևին

Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի «աքլորանում»: Իսկ թե ինչպես էր ժամանակին Իլհամ Ալիևն իրեն պահում իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները: Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին թե՛ իրեն, թե՛ ՀՀ-ին:

«Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք ՀՀ-ի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության դաշտում: Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,-դիմելով Ալիևին՝ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը:

Նա ընդգծեց՝ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը, քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:

«Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյուքնում մարդկանց տանել մահվան բերան»,-ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց՝ կապիտուլյանտները նոյոմբերի 10-ին ժողովրդին խաղաղությամբ էին կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ օրս մենք շարունակում ենք կորուստներ կրել:

«Մենք դեմ ենք նոր պատերազմին: Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագար չե՞նք: Շարունակում եք պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան