copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:37 30-09-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Նրանցից 3-ը անչափահասներ են, ովքեր տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։

Ոստիկանությունը պարզում է նաև վերջիններիս ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն և 41-ամյա Քրիստինա Վ-ն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը