Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:55 30-09-2021

Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցի 156 երեխաներ առաջին դասարան են հաճախում Հայաստանի դպրոցներում

Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 156 երեխաներ այս տարի առաջին դասարան են հաճախել Հայաստանի հանրակրթական դպրոցներում։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Արցախից տեղահանված առաջին դասարանցիներից 13–ը ներկայումս սովորում են Երևանի դպրոցներում, 27–ը՝ Կոտայքի, 22–ը՝ Արմավիրի, 22–ը՝ Սյունիքի, 20–ը՝ Գեղարքունիքի, 18–ը՝ Արարատի, 11-ը՝ Լոռու, 10–ը՝ Վայոց Ձորի, 5–ը՝ Արագածոտնի, 4-ը՝ Տավուշի, 4–ը՝ Շիրակի մարզի դպրոցներում։

Նշենք, որ այս տարի Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 1903 աշակերտ, որից 1003-ը՝ Ստեփանակերտում: Նախորոդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է շուրջ 20%-ով:

Փոխարենն այս տարի աճել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող առաջին դասարանցիների թիվը։ Եթե 2018-2019թթ. ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներ են հաճախել 38674 երեխաներ, իսկ 2019-2020-ին՝ 38845, ապա 2020-2021թթ. ուս. տարում դպրոց հաճախած առաջին դասարանցիների թիվը կազմել է 39248։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան