copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:19 28-09-2021

Վրաստանի վարչապետը կրկին բանտարկություն է խոստացել Սաակաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կկալանավորեն, եթե նա ժամանի երկիր, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Հենց Սաակաշվիլին մտնի մեր երկիր, նրան կձերբակալեն և կուղարկեն բանտ: Ցանկացած ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, խստորեն կպատժվի օրենքին համապատասխան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Սաակաշվիլիի՝ հոկտեմբերի 2-ին Վրաստան ժամանելու մտադրությունը:

Նախարարների կաբինետի ղեկավարը հավելել է, որ «Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է հեռակա կարգով, և նա արժանի է բանտարկության»: