copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:59 29-10-2021

Վրաստանի վարչապետը Սաhակաշվիլիին խոստացել է, որ նա դեռ երկար կմնա բանտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կալանավորումը, սկանդալային քաղաքական գործչին խոստացել է, որ նա դեռ երկար կմնա ճաղերի հետևում, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։

«Սահակաշվիլին կմնա բանտում և կկրի սահմանված ողջ ժամկետը... Նրա վաղաժամկետ ազատ արձակումը, ինչպես նաև Ուկրաինային արտահանձնումը բացառվում է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Խոսելով Սահակաշվիլիի հայտարարած հացադուլի մասին, Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կալանավորը միտումնավոր վնասում է սեփական առողջությանը, մինչդեռ իշխանությունները նրա համար հարմարավետ պայմաններ են ստեղծել։

«Անհրաժեշտության դեպքում, մենք նրան կտեղափոխենք Գլդանսկի բանտի կլինիկա»,- ամփոփել է երկրի վարչապետը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով