Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:52 28-09-2021

Ադրբեջանն ու Թուրքիան գազային նոր համաձայնագիր են կնքել

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված «Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակում Ադրբեջանից Թուրքիա գազի փոխադրումը արդեն վերականգնվել է: Այս մասին հայտարարել է SOCAR-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման գծով ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, գրում է minval.az-ը:

Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ -1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2001 թվականին, իսկ դրա գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա ապրիլի 16-ին: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Շահ Դենիզ-1»-ի շրջանակում Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին:

Ըստ Ահմեդովի, ներկայում գործում է Թուրքիային գազ մատակարարելու նոր համաձայնագիրը: Պայմանագրի մանրամասներն Ահմեդովը չի հայտնել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել