copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:35 26-09-2021

Ելցինի նախկին փեսան պատմել է Քլինթոնի հետ նրա «զուգարանային կերուխումի» մասին

Բորիս Ելցինի նախկին փեսան՝ գործարար Ալեքսեյ Դյաչենկոն, որը 1987-ից 2001 թվականն ամուսնացած էր նախագահի դստեր՝ Տատյանայի հետ, «Էխո Մոսկվի» -ի բլոգում պատմել է, թե ինչպես էին Ելցինը և Ամերիկայի նախագահ Բիլ Քլինթոնը մի անգամ խմում Կրեմլի զուգարանում:

Ամբողջ խնդիրն այն էր, որ Բիլ Քլինթոնը Մոսկվա էր մեկնել կնոջ՝ Հիլարիի հետ, և նա խիստ բացասաբար էր վերաբերվում ալկոհոլին: Կրեմլում կայացած ընդունելության ժամանակ Ամերիկայի նախագահը դրա պատճառով միայն ջուր էր խմում: Եվ հետո Ելցինը խորամանկության դիմեց. նա հրամայեց սեղան գցել տղամարդկանց զուգարանում:

«Մաքուր և չափերով տպավորիչ: Այստեղ կարելի էր նույնիսկ կնոջը պարի հրավիրել», - զուգարանի մասին պատմել է Դյաչենկոն: Այսպիսով, նախագահների համար այնտեղ սեղան են գցել խմիչքներով և խորտիկներով: Իսկ Ելցինը այնտեղ է տարել Քլինթոնին` առաջարկելով խոսել «դեմ առ դեմ»: «Երբ ամերիկացի առաջնորդը դուրս եկավ այնտեղից, նա արդեն խմած էր: Այն ժամանակ Հիլարին չկռահեց անգամ, թե ինչ էր տեղի ունեցել»,- պատմել է Դյաչենկոն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը