Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:48 26-09-2021

ՆԱՏՕ-ի ղեկավարը Սերբիային և Կոսովոյին նախազգուշացրել է հակամարտության էսկալացիայի հետևանքների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռախոսային բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ և նախազգուշացրել է նրանց հակամարտության էսկալացիայի հնարավոր հետևանքների մասին։ Այս մասին ՆԱՏՕ-ի ղեկավարը հաղորդել է իր Twitter-ում։

«Բելգրադի և Պրիշտինայի համար կենսականորեն կարևոր է զսպվածություն դրսևորելը և երկխոսության վերադառնալը», - բանակցությունների արդյունքներով Twitter-ում գրել է Սթոլթենբերգը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ KFOR միջազգային զորախմբի խնդիրը նախկինի պես անվտանգ և հանգիստ իրադրության ապահովումն է, ինչպես նաև բոլորի համար ազատ տեղաշարժի ապահովումը:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.