copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:31 24-09-2021

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով՝ վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմատով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է:

«Այն էական փոփոխություն է մեր հանրապետության կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում:

Իհարկե, այս ընթացքում նաև ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի և Պարեկային ոստիկանության աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտի ընդգծեմ նաև, որ Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա Ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է առկա խնդիրների արձանագրումը և դրանց լուծումը՝ համակարգված աշխատանքների արդյունքում:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրով 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների և Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ պայմանավորված՝ վերհանված խնդիրները: Մանրամասն ներկայացվել են Պարեկային ծառայության կազմակերպման գործընթացը, պարեկային ծառայողների կողմից օպերատիվ իրավիճակի վերահսկման, վարչական իրավախախտումների արձանագրման և հանցագործությունների բացահայտման, կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ծառայության ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց ուղղությամբ հնչեցվել են պարզաբանումներ, ներկայացվել են դրանց լուծման մի շարք առաջարկություններ:

Նշվել է, որ շարունակվում են պարեկային ծառայողների մեթոդական և պրակտիկ դասընթացները, որոնք ևս էապես կնպաստեն պարեկային ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ներկայացվել են Շիրակի և Լոռու մարզերում վերջիններիս ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը, պարեկային ծառայողների ընտրության ու դասընթացների կազմակերպման գործընթացը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում՝ շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համակարգված աշխատանքների արդյունքում: Կառավարության ղեկավարը տվել է մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների լուծման նպատակով:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է