copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:33 24-09-2021

«Թալիբան»-ի համահիմնադիրը հայտնել է հանցագործների համար մահապատիժն ու անդամահատումը վերականգնելու մտադրության մասին

Թալիբները մտադիր են երկրում վերականգնել հանցագործությունների համար մահապատիժներն ու անդամահատումները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին ասել է շարժման հիմնադիրներից մեկը՝ մոլլա Նորուդդին Թուրաբին: Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ մահապատիժները, ամենայն հավանականությամբ, այլևս հրապարակային չեն լինի:

Նա մերժել է միջազգային հանրության վրդովմունքը մահապատիժների վերաբերյալ, որոնք նախկինում տեղի էին ունենում մարզադաշտերում, և նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի նոր կառավարիչների գործերին:

«Բոլորը մեզ քննադատում էին մարզադաշտերում պատիժների համար, բայց մենք երբեք ոչինչ չէինք ասում նրանց օրենքների և պատժամիջոցների մասին: Ոչ ոք մեզ չի ասի, թե ինչպիսին պետք է լինեն մեր օրենքները: Մենք կհետևենք իսլամին և կհաստատենք մեր սեփական օրենքները՝ հիմնված Ղուրանի վրա», - ասել է Թուրաբին:

Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում, երբ կառավարում էին թալիբները, դատապարտված գողերի համար պատիժը ձեռքի անդամահատումն էր: Ճանապարհային կողոպուտի համար դատապարտվածների դեպքում անդամահատվել են ձեռքն ու ոտքը:

«Ձեռքերը կտրելը շատ անհրաժեշտ է անվտանգության համար», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը