copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:46 24-09-2021

Կառավարության գերխնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելն է։ Մնացած օրակարգերը ստորադասվում են

Ե՛վ նախնտրական փուլում, ե՛ւ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության եւ կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին եւ այդ տրամաբանության շրջանակներում մենք նաեւ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։

«Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են այդ հայտարարությունները եւ քաղաքական քայլերը»,– ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Լրագրողի հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ համագործակցությունը, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը պիտի ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից, քանի որ այդ հարցի բարձրացումը վնասակար է լինելու Հայաստանի համար, Արմեն Գրիգորյանն ասաց.

«Շատ կարեւոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, եւ պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան։

Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ եւ կարեւոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Բոլոր համանախագահների կողմից էլ հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում։ Եվ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում պետք է քննարկել մի կարեւոր հարց՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, եւ այդ հարցը սպասում է իր լուծմանը, եւ այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակ ենք քննարկելու եւ անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները»։

Լրագրողի դիտարկմանը, թե թուրքական կողմը խոսում է նախապայմանների մասին, օրինակ, նախիջեւանյան միջանցքի մասին եւ հարցին, թե հայկական կողմը ինչ նախապայմաններ է միտված բավարարել, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսություն սկսի, Արմեն Գրիգորյանը նշեց.

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի ետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետեւ երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որեւէ հարցում առաջ գնալ։ Եվ մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորում կլինի առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը