copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:25 23-09-2021

Հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք, մի երկու օրվա հարց է, կլուծենք․ Վահան Քերոբյան

Մի երկու օրվա հարց է, կլուծենք։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ զրուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացրած խաղողի մթերման խնդրին։

«Մեխանիզմը փոխելու ենք և սուբսիդավորվող վարկերը կիրառվելու են միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել և գրանցվել են մինչև այս տարվա մեջ»– ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընկերություններին դրդեն պայմանագրերը կնքել մինչև դեկտեմբերի 31–ը։

Գյուղացիները կոչ արեցին նախարարին վերահսկողություն իրականացնել ընկերությունների նկատմամբ, որպեսզի իրենք ստիպված չլինեն նրանց քմահաճույքով շարժվել։ «Դուք գիտեք, որ հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք»,–ասաց նախարարը։

Գյուղացիները դժգոհեցին, որ մարզպետն իրենց գյուղի տեղը չգիտի, իսկ նախարարն էլ արձագանքեց․«Հիմա էլ կգնաս, կասես էկոնոմիկայի նախարարը մեր գյուղի տեղը չգիտի»։ Գյուղացիները նկատեցին, որ մարզպետն այլ է, նախարարը՝ այլ, և իրենց հարցը լուծող չկա։

Վահան Քերոբյանը կրկին վստահեցրեց, որ հարցը քննարկում են, մեկ-երկու օրվա հարց է։«Եթե խաղող չմթերեն, մեր խաղողները մնալու են վազի վրա, դրա պատասխանը Կառավարությունն է տալու։ Եթե իմ 60 տոննա խաղողը մնաց վազի վրա, ես պետք է գամ այստեղից ուզեմ»,– նշեց գյուղացիներից մեկը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը