copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:39 23-09-2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է նոր օրինագիծ. Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով պահանջվում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

Ներկայացուցիչների պալատի կայքում հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի և օտարերկրյա զինված խմբավորումների աջակցությամբ, ռազմական գրոհ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նաև հայտնի է որպես Արցախ՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի տեղահանման: Շեշտվում է, որ Ժնևի երրորդ կոնվենցիան, որը ստորագրել է Ադրբեջանը, և միջազգային իրավունքը պահանջում են ազատ արձակել ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, և պահանջում են, որ բոլոր գերիներին վերաբերվեն մարդկայնորեն:

«Չնայած Ժնևյան կոնվենցիաներով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին և նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից հետո երկար ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերիների, կալանավորված անձանց՝ սխալ ձևով ներկայացնելով նրանց կարգավիճակը՝ արդարացնելու նրանց գերության մեջ պահելը»,-ասված է փաստաթղթում:

Դրանում շեշտվում է. «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում ներգրավվի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում՝ հստակեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»:

Նշվում է նաև, որ այդ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օր հետո, պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ խորհրդակցելով, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացնի զեկույց՝ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին:

Նախագիծը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում՝ Բայրաքթարներում, ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հարցով:

Շեշտվում է նաև Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր, կլաստերային ռումբեր և արգելված զինամթերք օգտագործելու հանգամանքը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը