copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:36 22-09-2021

Ամենաերկար ամուսնության ռեկորդը գերազանցած զույգը ներկայացրել է ամուսնական կյանքի գաղտնիքները

Կալիֆոռնիայի բնակիչները՝ 104-ամյա Ռալֆը և 103-ամյա Դորոթի Կոլերը, սեպտեմբերի 16-ին նշել են իրենց ամուսնության 85-ամյակը: Նրանք News Channel 3-ին պատմել են իրենց պատմության մասին և կիսվել ամուր ամուսնության գաղտնիքներով:

Կոլերներն ամուսնացել են Նեբրասկա նահանգի Տեկեմա քաղաքում, երբ Ռալֆը 18 տարեկան է եղել, իսկ Դորոթին՝ ընդամենը 17:

Ռալֆը պատմել է, որ իրենց ամուսնությունն այդքան երկար է տևել՝ համատեղության զգացման, ինչպես նաև խոշոր հակամարտությունների բացակայության շնորհիվ:

«Երբեմն մեզնից մեկը կարող էր կոպիտ բառ ասել, բայց դա երկար չի տևել»,- պատմել է Ռալֆը:

Իրենց կյանքի ընթացքում զույգը Նեբրասկայից տեղափոխվել է Կալիֆոռնիա և փոխել նաև բազմաթիվ աշխատանքներ և հոբբիներ:

Կոլերսներն ունեն 6 թոռ և 9 ծոռ:

Անցյալ տարի ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնական շնորհավորանք է հղել ամուսիններին և նրանց ամուսնական միությունը ճանաչել որպես ամենաերկարն ԱՄՆ-ում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը