copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:57 21-09-2021

ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է «իսպանական գրիպից» մահացածների թվին

Ջոնս Հոփքինսի համալսարանը տվյալներ է հրապարակել ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թվի մասին: Հաստատության աշխատակիցները մահերի թիվը համեմատել են ХХ դարասկզբին բռնկված «իսպանական գրիպի» համավարակի զոհերի թվի հետ:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալների համաձայն, 1918-1919 թվականներին իսպանական գրիպի համավարակի զոհերի թիվը 675.000 էր: Ներկայումս կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացածների թիվը 675.885 է:

Ջոնս Հոփքինսի համալսարանը նշել է, որ կորոնավիրուսից մահացությունն աճում է դելտա-շտամի տարածման ֆոնին:

Այս առումով, նոյեմբերից Միացյալ Նահանգներ կարող են մուտք գործել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած օտարերկրացիները: ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել է, որ Միացյալ Նահանգներում COVID-19-ից մահացածների թիվը չի հասնի մեկ միլիոնի, եթե երկրում ավելի շատ մարդ պատվաստվի:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը