Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:18 19-09-2021

Գոհաբանական Մաղթանք է կատարվել Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում

Նախագահությամբ եւ հանդիսապետությամբ Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, Հայաստանի Հանրապետության վերանկախացման 30-ամյակին նվիրված Գոհաբանական Մաղթանք է կատարվել Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, սեպտեմբերի 19-ին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Յընթացս Պատարագին, Նորին Սրբութիւնը Հայրապետական թափօրով բարձրացաւ Ս. Խորան։ Իր աղօթքին մէջ ան փառք ու գոհութիւն յայտնեց Ամենակալին, որ Միածին Որդիին չարչարակից հայ ազգն ու եկեղեցին ազատեց մահէն ու հաղորդակից ըրաւ Իր փառաւոր յարութեան, ու ազգին իշխանութեան գաւազանը դարձեալ ծաղկեցուց։ Հայրապետը Աստուծմէ խնդրեց, որ պահպանէ Հայաստանի Հանրապետութիւնը, հայ եկեղեցին, անոր ուխտեալ սպասաւորներն ու հաւատացեալ ժողովուրդը. աղօթեց, որ Իր սուր եւ պատուական խաչով հալածէ երեւելի եւ աներեւոյթ թշնամիները հայրենիքի սահմաններէն եւ մեր բնակարանններէն դուրս։

Ապա, պատարագիչ Հոգշ. Տ. Աւետիք Աբղ. Տէր Կարապետեանը յաւուր պատշաճի քարոզեց։ Հայր սուրբը ըսաւ, որ կեանքը լեցուն է դժուարութիւններով ու ձախորդութիւններով, սակայն սա չի նշանակեր, որ մենք պարտուած ենք. այնքան ատեն, որ կը հաւատանք Աստուծոյ ամենակարողութեան, ուրեմն՝ կը յաղթենք։ Ան նշեց, որ Աստուած մեզ չստեղծեց, որ տառապանքով լեցուն կեանք մը ապրինք, բայց մարդը ինք չարացաւ, իսկ Տիրոջ վստահողը բնաւ չի տկարանար։ Այնուհետեւ, մեկնելով Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի բացման հանդիսութեան Վեհափառ Հայրապետին դիտուղութենէն՝ «Հայաստանը կը պարպուի եւ սփիւռքը կը մաշի», հայր սուրբը վստահեցուց, որ 1991-ի անկախութիւնը չվերահաստատեցինք, որպէսզի պարտուինք, եւ աւելին՝ ան ըսաւ, որ թշնամին մեզ կը փճացնէ միայն ա՛յն ատեն, երբ մենք կ՚արտօնենք։ Եզրափակելով իր խօսքը՝ ան մաղթեց, որ Արցախեան պատերազմի նահատակուած զինուորներուն ու Ցեղասպանութեան նահատակներուն վկայութեամբ եւ Տիրոջ օրհնութեամբ ու օգնութեամբ, պիտի շարունակենք մնալ յաղթական եւ անկախ ժողովուրդ։

Յայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերուն մէջ եւս Հանրապետական Մաղթանք տեղի ունեցաւ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել