copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:36 18-09-2021

Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:

Գագաթնաժողովի երկու օրերի քննարկումների գլխավոր թեմաներն են առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:

Թեմատիկ քննարկումերի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում են իրենց փորձառությունը, մտքերն ու գաղափարները ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այդ համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով:

Հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 23-24-ը, Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է հայաստանյան այդ բացառիկ միջոցառմանը, որն այսօր հայկական ինքնատիպ բրենդ է դարձել: Գագաթնաժողովը յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին