-
Սպորտ 4 տարի առաջ - 17:41 18-09-2021

Մխիթարյանը կարող է չխաղալ Վերոնայի դեմ. նրա մոտ մկանային հոգնածություն է

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:Նշվում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է:

«Ռոմայի» մարզչական շտաբը՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, Մխիթարյանի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա նրա վիճակը գնահատելուց հետո:

Նշենք՝ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ: «Ռոման» 9 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ խփած և բաց թողած գոլերի 9-2 հարաբերակցությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով