Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:11 18-09-2021

ՀԱՊԿ երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում հետազոտությունների անցկացման համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում անցկացնելու համար գիտահետազոտական և փորձա-կոնստրուկտորական մշակումներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, սա նոր ուղղություն է, և ՀԱՊԿ անդամ երկրները բանավոր համակարգումից անցնում են «ավելի լուրջ ինտեգրման»:

Սեպտեմբերի 16 -ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները ստորագրել են համաձայնագիր ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, ռազմական դատախազության և դատարանների ստեղծման մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ