copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:21 16-09-2021

Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը. Sputnik

Կապան–Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։ Վարորդներից մեկը, որի անունը Ամիր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երեք օր է` կանգնած են Որոտանի մոտ և չեն կարողանում անցնել, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն։ Ամիրը, որն արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսակետում, զարմանում է, թե ինչու պիտի նորից վճարի։ Որպեսզի բենզատարն անցնի, ադրբեջանցիները 350 դոլար են պահանջում։ Վարորդները սպառնում են փակել ճանապարհը, եթե 1-2 ժամվա ընթացքում հարցը չլուծվի։ Այս տարածքում արդեն մոտ 50 իրանական բեռնատար է կուտակվել։ Նրանք խնդրում են տեղեկությունը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը