copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:15 16-09-2021

Պատրա՞ստ, թե՞ անտեղյակ էինք պատերազմին. Փաշինյանի սայթաքումները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործելաոճը, երբ անում է մի հայտարարություն, ապա ինչ-որ ժամանակ անց թերեւս զղջում է եւ փորձում սրբագրել այն: Ամենաթարմ օրինակը ՀՀ կառավարության նիստում ՀՀ անկախության 30-ամյակը նշելու վերաբերյալ հայտարարությունն էր: Այդ օրը նա, մասնավորապես, նշել էր.

«Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձեւով նշվի, եւ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Եվ մինչ մի քանի օր շարունակ հանրությունը քննարկում էր գունագեղ բնորոշումն ու Փաշինյանի հայտարարությունները, երեկ՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, նա այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին.

«Ներողություն խնդրելով նաեւ Ձեզնից՝ մի ցավալի փաստ պետք է արձանագրեմ. անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում։ Դիլեման հետեւյալն է, թե արդյոք պետք է ընդգծենք անկախության տարեդարձը: Իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի. ես այսպես եմ ընկալում»,- ասաց Փաշինյանը:

Մինչ այս Փաշինյանը, պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, խոսել էր 44-օրյա պատերազմի հավանականությունն իմանալ-չիմանալու մասին եւ կրկին սայթաքում արեց՝ նշելով. «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչեւ 2020թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական ինձ տված զեկույցներում»:

Սակայն Փաշինյանը պատերազմի հավանականության մասին այսպիսի միտք էր արել նախկինում՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին. «Պատերազմը՝ ընդդեմ Արցախի, մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր՝ որ ժամից եւ որտեղից կհարձակվեր թշնամին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը