copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 15-09-2021

ԼՀԿ-ն կմասնակցի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:

ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»:

ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը