Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:19 13-09-2021

Եթե ձեր օրոք ընտրակեղծիքներ չեն եղել, ուրեմն ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է ձեզ. Ագնեսսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Ինձ մոտ դեժավյու է. դուք 2012 թ. սկսած ձայնի նույն հանգստությամբ ու հանդարտությամբ ներկայացնում եք ԿԸՀ հաղորդումները: Միայն մեկ տարբերություն կա. ԱԺ-ում չէ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անկախ ներկայացված հաղորդման բովանդակությունից վստահաբար ձեզ մեղադրում է ընտրակեղծարարության ու նկարչության մեջ: Այսօրվա ԱԺ քառօրյայում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը և հավելեց, որ Մուկուչյանն իր ելույթում մի քանի անգամ նշեց, որ իր օրոք ընտրակեղծիքներ չեն եղել, ուրեմն ստացվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն:

Անդրադառնալով բուն հարցին՝ Խամոյանը նշեց, որ ստացվում է՝ ընտրությունները որակական առումով չեն տարբերվում իրարից, քանի որ ցուցակների անճշտության հետ կապված խնդիրը եղել է առաջ և ներկայում էլ կա, իսկ ընտրությունների կեղծման բուն միջոցը կապվում է ցուցակների անճշտության հետ:

Մուկուչյանը պատասխանեց, որ ցուցակները կազմվում են որոշակի մեթոդաբանությամբ և խնդրի առկայության դեպքում պետք է փոխվի ցուցակների կազմման մեթոդաբանությունը:

Տիգրան Մուկուչյանը նաև հայտնեց, որ 2012 թ․-ից լինելով ԿԸՀ ղեկավար՝ միշտ ներկա է եղել ՍԴ-ում ընտրությունների վիճարկման դիմումների քննությանը և իրենց կարծիքը հրապարակային է եղել և հիմնվել է իրավական փաստերի վրա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան