copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:49 13-09-2021

Իրանը թույլատրել է ՄԱԿ-ի միջուկային տեսուչներին շարունակել մշտադիտարկումը. Arab News

Կիրակի՝ սեպտեմբերի 12-ին, Իրանը հետ է կանգնել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի դիտորդի հետ առճակատումից և համաձայնել է թույլատրել շարունակել իր միջուկային օբյեկտների մշտադիտարկումը:

Այս քայլը հաջորդել է Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Իրանի միջուկային հետազոտությունների ղեկավար Մոհամադ Էսլամիի՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի բանակցություններին:

Միջազգային տեսուչներն այժմ կարող են նոր հիշողության քարտեր տեղադրել Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության տեսախցիկների մեջ և շարունակել նկարահանումները:

Ամենից շատ դիտված