Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:16 11-09-2021

Պատգամավորի և լրագրողի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել

Փաստաբան Իրմա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջի գրառումից տեղեկանում ենք, որ

այսօր ՀՔԾ-ից իշխանական պատգամավորի և «5-րդ ալիք» ՀԸ լրագրողի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել ։

«Դեպքի առթիվ դեռևս ձմռանը ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, որի շրջանակներում ՀՔԾ քննիչը կայացրել էր որոշում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Քննիչի որոշումը բողոքարկվել էր Դատախազություն: Բնականաբար, բողոքը մերժվել էր։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` քննելով մեր կողմից քննիչի և դատախազի որոշումների դեն ներկայացված բողոքը, բավարարել էր մեր պահանջը։

Հետագայում Դատախազության կողմից համապատասխան բողոք էր հասցեագրվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը` քննելով բողոքը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր օրինական ուժի մեջ։

Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարան (ամենայն հավանականությամբ, մերժվել է)։

Արդյունքում իմ հարգելի գործընկերներին այլ բան չէր մնում, քան քրեական գործի հարուցումը։

Սպասենք հետագա զարգացումներին»,-գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ խոսքն ԱԺ ներկայիս ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել